Հաճախ տրվող հարցեր

susan
15.07.2015 13:16
Հարց
barev cez es uzumem imanal ete vark unenq arten baec normal vcharumenq vochmi xntir chka noric karoxenq vark vercnel
Պատասխան

Հարգելի Սուսան, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ նշած տեղեկատվությունը չի խոչընդոտում նորից վարկ վերցնելուն, սակայն այն բավարար չէ Ձեր հարցին լիարժեք պատասխանելու համար: ՈՒստի առաջարկում ենք զանգահարել 011 27 00 00 հեռախոսահամարով կամ այցելել մեր գրասենյակ, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին

Arman
11.07.2015 10:00
Հարց
Barev Dzez, cheyq asi inch tokosadruyqov eq talis sparoxakan varker@? Shnorhakalutyun
Պատասխան

Հարգելի Արման, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք տրամադրում ենք 2 սպառողական վարկատեսակներ. 

  1. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ ԿԱՆԽԻԿՈՎ՝ Առանց գրավի, մինչև 1,000,000 ՀՀ դրամ, 24% անվանական տոկոսադրույքով, մինչև 24 ամիս ժամկետով, որից մինչև 3 ամիսը կարող է լինել արտոնյալ ժամկետ 
  2. Անշարժ գույքի գրավով ապահովված սպառողական վարկ՝ 1-10 մլն ՀՀ դրամ, 24% անվանական տոկոսադրույքով, մինչև 60 ամիս ժամկետով 

Մեր բոլոր վարկատեսակների պայմաններին կարող եք ծանոթանալ www.kamurj.am : Իսկ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք զանգահարել կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ` http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները սիրով լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Servenik
29.06.2015 17:20
Հարց
Barev dzez.bazmazavak @ntanik enq Unem 3erexa arum enq vardzov Àrmavir qaxaqum. Amusins ashxatum e haykakan zoramasum. Uzum enq bnakaran gnel.inch vark karajarkeq mez
Պատասխան

Հարգելի Սերվենիկ, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Հայտնում ենք Ձեզ, որ Ձեր նշած տեղեկատվությունը բավարար չէ հարցին լիարժեք պատասխանելու համար: Ուստի առաջարկում ենք ծանոթանալ մեր կողմից տրամադրվող հիփոթեքային ՆՈՐ ՏՈՒՆ և ԵՐՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ՝ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ վարկատեսակների պայմաններին մեր կայքից, իսկ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար՝ զանգահարել  011 27 00 00 հեռախոսահամարով կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ` http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Anna Avetisyan
27.06.2015 14:15
Հարց
barev dzez es miaynak mayr em unem 2 axjik bnakvum em vardzov cankanum em texekanal hnaravor e ardyoq aranc gravi dzerq berel 1 senyakanoc bnakaran ashxatum em grancvac mijin ashxatavarcs 150.000 naxapes shnorakalutyun:
Պատասխան

Հարգելի Աննա Ավետիսյան, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Մենք առաջարկում ենք բնակարանի ձեռքբերման 2 վարկատեսակներ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ՝ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ և ՆՈՐ ՏՈՒՆ , որոնց մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքից:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ վարկատեսակների ապահովման միջոց է հանդիսանում ձեռքբերվող (Ձեր կողմից գնվող) անշարժ գույքը, իսկ լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման պարագայում պարզապես փոփոխվում է նվազագույն կանխավճարի չափը: 

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք զանգահարել  011 27 00 00 հեռախոսահամարով կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ http://kamurj.am/branches.html , որտեղ մեր վարկային մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Անի
24.06.2015 10:56
Հարց
Բարև ձեզ:Երբ վարկառուն մահացել է,նրա իրավահաջորդն ունի պարտականություններ?
Պատասխան

Հարգելի Անի,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ վարկառուի մահվան դեպքում նրա իրավահաջորդը համաձայն ՀՀ օրենսդրության կրում է պատասխանատվություն նրա կողմից ստանձնած վարկային և այլ պարտավորությունների կատարման համար:
Gayane.
17.06.2015 22:34
Հարց
Barev dzez, menq bnakvum enq vardzov Erevanum, uzum enq gnel bnakaran grav dnelov Aparanum gtnvox tun@ ir hoxataracqov: Naxapes shnorhakalutyun:
Պատասխան

Հարգելի Գայանե,  

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Դուք կարող եք ձեռք բերել բնակարան Երևանում ՝ գրավադրելով Ապարանում գտնվող անշարժ գույքը: 

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք զանգահարել  011 27 00 00 հեռախոսահամարով կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ http://kamurj.am/branches.html , որտեղ մեր վարկային մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

ARTYOM
17.06.2015 21:55
Հարց
barev dzez...es uzum em vercnel bnakaran@ veranorogelwu vark hasaneli+...ashxatox chem...bayc unem erashxavorner..cankanum em texekanal indz khatkacneq vark..
Պատասխան

Հարգելի Արտյոմ, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք հաշվի ենք առնում եկամուտների բոլոր աղբյուրները, սակայն Ձեր տրամադրած ինֆորմացիան բավարար չէ Ձեր հարցին լիարժեք պատասխանելու համար: 

Ուստի առաջարկում ենք զանգահարել  011 27 00 00 հեռախոսահամարով կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ http://kamurj.am/branches.html , որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Artem
15.06.2015 14:19
Հարց
Բարև Ձեզ, Խնդրում եմ ասացեք կարող եմ արդյոք ձեռք բերել բնակարան Աբովյանում գրավադրելով ևս մեկ բնակարան Քաջարանում Շնորհակալություն
Պատասխան

Հարգելի Արտեմ, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Դուք կարող եք ձեռք բերել բնակարան Աբովյանում ՝ գրավադրելով Քաջարանում գտնվող անշարժ գույքը: 

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք զանգահարել  011 27 00 00 հեռախոսահամարով կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ, որտեղ մեր վարկային մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

MANVEL
12.06.2015 00:26
Հարց
Barev cez inc mi harc e hetaqrqrum,es uzum em bnakaran cerq berem Erevanum,bayc shablon darcac 30% kanxavchar@ chem karoxanum vcharem,cer kazmakerputyun@ inch vor harcum karox e ognel te nuyn paymannerna inch vor cankacac banki paymannernen:Naxapes shnorhakalem
Պատասխան

Հարգելի Մանվել, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Հայտնում ենք Ձեզ, որ եթե կարող եք բացի ձեռքբերվող անշարժ գույքից գրավադրել նաև  լրացուցիչ անշարժ գույք, ապա կարող եք օգտվել ՆՈՐ ՏՈՒՆ հիփոթեքային վարկատեսակից՝ նվազագույնը անշարժ գույքի ձեռքբերման արժեքի 10%-ի չափով կանխավճարով: 

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք զանգահարել  011 27 00 00 հեռախոսահամարով կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ http://kamurj.am/branches.html , որտեղ մեր վարկային մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին: 

Anna
06.06.2015 18:21
Հարց
Բարև Ձեզ կարող եք ասել սպառողական վարկ մինչեւ 500.000դրամի դեպքում ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Պատասխան

Հարգելի Աննա, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ անհրաժեշտ փաստատուղթ է հանդիսանում ՀՀ անձնագիրը, իսկ լրացուցիչ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք զանգահարել  011 27 00 00 հեռախոսահամարով կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ http://kamurj.am/branches.html , որտեղ մեր վարկային մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին: 

Տեղեկացնում ենք նաև, որ Մինչև 500,000 ՀՀ դրամ գումարի չափով վարկերը կարող են տրամադրվել մեկ կամ երկու անձի երաշխավորությամբ կամ առնվազն 12 ամիս անընդմեջ նույն կազմակերպությունում աշխատած անձանց՝ պայմանագրային համախառն աշխատավարձի (մինչև հարկումը) առավելագույնը յոթապատիկի չափով: