Նորություններ

«ԿԱՄՈՒՐՋ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը, կարևորելով «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի բարեգործական նպատակները, մասնավորապես ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Արցախի բնակավայրերի վերականգնման աշխատանքների նշանակությունը, այս տարի ևս 1 միլիոն ՀՀ դրամ կտրամադրի հիմնադրամին:
իմանալ ավելին
Արդեն գրեթե 2 տարի է «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը աջակցում է սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ վերջիններիս տրամադրելով արտոնություններ Ընկերության գրեթե բոլոր վարկատեսակների համար: Տավուշի և Վայոց Ձորի մարզերի մոտ 30 սահմանամերձ համայնքների վարկառուները օգտվում են Ընկերության գրեթե բոլոր վարկատեսակներից՝ առանց տրամադրման կամ սպասարկման միջնորդավճարների, իջեցված տոկոսադրույքներով:
իմանալ ավելին
«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը բարելավել է իր սպառողական վարկերի տրամադրման գործընթացը` հաճախորդներին առաջարկելով պարզեցված կարգով տրամադրվող, առանց գրավի սպառողական վարկեր` մինչև 1,5 մլն ՀՀ դրամի չափով:
իմանալ ավելին
«Կամուրջ» վարկային կազմակերպությունը իր խորին ցավակցությունն է հայտնում ապրիլյան ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների հարազատներին և իր պարտքն է համարում չեղյալ հայտարարել զոհվածների և նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները:
իմանալ ավելին