Նշանակալից մասնակիցներ«ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը հիմնադրվել է 2010թ. ապրիլի 27-ին, որի միակ հիմնադիրն է հանդիսանում Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը:
Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակն է բարեգործական, սոցիալական, գիտական, կրթական, բնապահպանական և այլ հանրօգուտ ծրագրերի իրականացումը: «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ կանոնադրական կապիտալի չափը վերջին անգամ փոփոխվել է 23.06.2014թ. և ներկայումս ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 5 000 000 000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ, որը բաժանված է 20,000 (քսան հազար) հատ սովորական բաժնետոմսերի (տեղաբաշխված բաժնետոմսեր), յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
Ընկերությունը կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով լրացուցիչ կարող է տեղաբաշխել ևս 100,000 (մեկ հարյուր հազար) հատ 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով սովորական բաժնետոմսեր (հայտարարված բաժնետոմսեր):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն չի իրականացնում արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում և չունի փոքր մասնակցություն ունեցող մասնակիցներ, ընկերությունը չի հրապարակում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի 25-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը:
|