Հաճախ տրվող հարցեր

ZAVEN
13.03.2016 14:12
Հարց
BAREV DEZ ES UZUMEM OKTVEL DER VARKERIC SPAROXAKAN IM ASHXATAVARDI MICHIN 1000000 KAM AVELIN
Պատասխան

Հարգելի ZAVEN, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ տրամադրում ենք 2 սպառողական վարկատեսակներ՝ 100,000-1 միլիոն ՀՀ դրամ՝ առանց գրավադրման և 1-10 մլն ՀՀ դրամ՝ Անշարժ գույքի գրավով:

Վարկատեսակների պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքից՝ հետևյալ հղմամբ՝ http://kamurj.am/credit.html:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով առաջարկում ենք զանգահարել կամ այցելել Ձեզ առավել հարմար գրասենյակ՝ http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

ՀԱՅԿԱՆՈՒՇ
12.03.2016 23:03
Հարց
ԲԱՐԵՎ ՁԵԶ ԵՍ ՈՒՆԵՄ ԼԱՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԵՆ 4 ՏԱՐԻ Է ԸՆԴԱՆՐԱՊԵՍ ՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՄ ՁԵՐ ԲԱՆԿԻ ԾԱՐԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇԱՏ ՀԱՐՄԱՐ ԵՆ ՈՒ ՇԱՏ ԼԱՎ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՎԵՐՑՆԵԼ ՎԱՐԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԵՐՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՆՁ ՀԱՐԿԱՎՈՐԵ 3500դոլար ԻՆՉ ՓԱՍՏԱԹՂՏԵՐ ԵՆ ՀԱՐԿԱՎՈՐ
Պատասխան

Հարգելի ՀԱՅԿԱՆՈՒՇ, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ձեր նշած գումարի չափով և արժույթով տրամադրում ենք ՀԱՍԱՆԵԼԻ+ վարկատեսակը՝ http://kamurj.am/credit/mortgage-credits/renovation_usd.html, որի դեպքում անհրաժեշտ փաստաթուղթ է հանդիսանում ՀՀ անձնագիրը: Սակայն յուրաքանչյուր հաճախորդի պարագայում վարկային մասնագետի կողմից իրականացվում է վարկունակության և վարկարժանության գնահատում, որի արդյունքում կարող են պահանջվել նաև լրացուցիչ փաստաթղթեր՝ վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով: Ուստի առաջարկում ենք զանգահարել կամ այցելել Ձեզ առավել հարմար գրասենյակ՝ http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

amalya
12.03.2016 20:49
Հարց
es chambarakicem,ev chunem varkain patmutyun es karoxem vark stanal?naev grancvac ashxatox chem
Պատասխան

Հարգելի amalya, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ տրամադրում ենք վարկատեսակներ, որոնց համար անհրաժեշտ փաստաթուղթ է հանդիսանում ՀՀ անձնագիրը, իսկ վարկային պատմություն և գրանցված աշխատանք չունենալը դեռևս խոչընդոտ չի հանդիսանում:  

Սակայն յուրաքանչյուր հաճախորդի պարագայում վարկային մասնագետի կողմից իրականացվում է վարկունակության և վարկարժանության գնահատում, որի արդյունքում կարող են պահանջվել նաև լրացուցիչ փաստաթղթեր՝ վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով: Ուստի առաջարկում ենք զանգահարել կամ այցելել Ձեզ առավել հարմար գրասենյակ՝ http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Նառա
12.03.2016 20:17
Հարց
Բարև ձեզ ես մի հարց ունեմ Ձեզ ես ունեմ վարկեր և ունեմ լավ վարկային պատմություն իմ վարկերը ըարբեր բանկերից են վերցված հիմա ես ուզում եմ իմանալ կարող եմ վերցնել են նպատակով որ բոլոր վարկերը մարվեն ես միայն մի տեղ վարկ վճարեմ կարող եմ գրավադրել անշարժ գույք կանղավ շնորհակալություն
Պատասխան

Հարգելի Նառա, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մեր Ընկերությունը վերաֆինանսավորում չի իրականացնում: Սակայն մենք տրամադրում ենք մի շարք նպատակային և սպառողական վարկատեսակներ, որոնց պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքից՝ հետևյալ հղմամբ՝ http://kamurj.am/credit.html:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով առաջարկում ենք զանգահարել կամ այցելել Ձեզ առավել հարմար գրասենյակ՝ http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Liana
08.02.2016 14:36
Հարց
Բարև Ձեզ ուզում եմ օգտվել Ձեր քաղաքային վարկատեսակից,բայց չեմ աշխատում և մյուս երկուսն էլ չեն աշխատում:Հնարավոր է թե ոչ:Նախապես շնորհակալություն:
Պատասխան

Հարգելի Լիանա,

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ հնարավոր է, քանի որ Խմբային վարկ ՔԱՂԱՔԱՅԻՆ վարկատեսակի համար անհրաժեշտ փաստաթուղթ է հանդիսանում ընդամենը ՀՀ անձնագիրը, սակայն կարող են պահանջվել այլ լրացուցիչ փաստաթղթեր, որոնց մասին մեր վարկային մասնագետները մանրամասն Ձեզ կներկայացնեն Ձեր այցելության ժամանակ:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով առաջարկում ենք զանգահարել Տեղեկատվական կենտրոն՝ (011) 27 00 00 հեռախոսահամարով, կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ՝ http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Anna
29.01.2016 14:05
Հարց
Ողջույն  Ես համավարկառու եմ կամ երաշխավոր ճիտը չգիտեմ, Հարց; Խնդրում եմ խորհուրդ տվեք, Ես ուզում եմ դուրս գալ երաշխավորությունից ինչ է պետք անել? Քանի,որ հիփոթեքային վարկ չեմ կարող վերցնել։
Պատասխան

Հարգելի Աննա,


Իպատասխան Ձեր էլեկտրոնային գրության՝ հայտնում ենք, որ Ձեր երաշխավորությունը դադարեցնելու համար փոխարենն անհրաժեշտ է ներկայացնել մեկ այլ անձի կամ անձանց երաշխավորություն, եթե չեն դադարել կնքված վարկային պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունները: Ձեր խնդրանքը «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից քննարկելու համար անհրաժեշտ է ներկայանալ Ընկերության գլխամասային գրասենյակ կամ մասնաճյուղեր, ներկայացնել գրավոր դիմում՝ կցելով նոր երաշխավորի/երաշխավորների անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եկամուտները և վճարունակությունը հավաստող փաստաթղթերը: Անհրաժեշտության դեպքում կպահանջվեն ներկայացնելու այլ փաստաթղթեր: Ձեր դիմումի վերաբերյալ հնարավորինս սեղմ ժամկետում կներկայացվի գրավոր պատասխան՝ խնդրանքը բավարարելու կամ այն մերժելու մասին:

LUSINE
13.01.2016 08:32
Հարց
ՀարցBAREV DZEZ.XNDRUM EM PATASXANEQ KAROX DM ARDYKQ STANAL 150000dr. vark miayn andznagrov ev soc qartov.xndrum em ogneq
Պատասխան

Հարգելի Լուսինե,
Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ տրամադրում ենք Խմբային վարկ ՔԱՂԱՔԱՅԻՆ վարկատեսակը, որի համար անհրաժեշտ փաստաթուղթ է հանդիսանում ընդամենը ՀՀ անձնագիրը, սակայն կարող են պահանջվել նաև այլ լրացուցիչ փաստաթղթեր, որոնց մասին մեր վարկային մասնագետները մանրամասն Ձեզ կներկայացնեն Ձեր այցելության ժամանակ: Վարկատեսակի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://www.kamurj.am/credit/bussiness-credit/qaxaqajin.html:  
Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով առաջարկում ենք զանգահարել Տեղեկատվական կենտրոն՝ 011 27 00 00 հեռախոսահամարով, կամ  այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ՝ http://kamurj.am/branches.html,  որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

davo920223@mail.ru
02.12.2015 17:45
Հարց
Barev dzez es unem ansharj guyq ev ayn gtnvume varki tak mot 7000$ arjoxutyamb kxndrei patasxanel hnaravore dzez mot irakanacnel veravarkavorum ayn depqum erb varkayin patmutyuny gtvume vat vichakum kanxav shnorhakalutyun
Պատասխան

Հարգելի Դավիթ,

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերավարկավորում չենք իրականացնում և հաջորդող գրավի դեպքում գույքը երկրորդ անգամ  գրավադրել հնարավոր չէ:

Իսկ վարկեր ունենալը խոչընդոտ չէ, սակայն յուրաքանչյուր հաճախորդի համար վարկային մասնագետի կողմից իրականացվում է վարկունակության և վարկարժանության գնահատում, որի արդյունքում է միայն որոշվում, թե տվյալ հաճախորդը կարող է ստանալ վարկ:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով առաջարկում ենք զանգահարել Տեղեկատվական կենտրոն՝ 011 27 00 00 հեռախոսահամարով, կամ  այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ՝ http://kamurj.am/branches.html,  որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

edik
01.12.2015 02:36
Հարց
ete urish bankum chorni em duq karaq tramadreq
Պատասխան

Հարգելի Էդիկ,

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ յուրաքանչյուր հաճախորդի համար վարկային մասնագետի կողմից իրականացվում է վարկունակության և վարկարժանության գնահատում, որի արդյունքում  է միայն որոշվում, թե տվյալ հաճախորդը կարող է ստանալ վարկ:

Ուստի առաջարկում ենք զանգահարել Տեղեկատվական կենտրոն՝  011 27 00 00 հեռախոսահամարով, կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ`  http://kamurj.am/branches.html,  որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Gagik
29.11.2015 15:22
Հարց
Barev dzez .hnaravor e vercnel gravov vark ,aranc biznes cragir nerkayacnelu
Պատասխան

Հարգելի Գագիկ,

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ բիզնես նպատակով վարկատեսակները տրամադրվում են վերջին 6 ամիսներին գրանցված և գործունեություն ծավալած բիզնեսին և  բիզնես ծրագիրն անհրաժեշտ է ներկայացնել  կամ գրավոր կամ բանավոր:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով առաջարկում ենք զանգահարել Տեղեկատվական կենտրոն՝  011 27 00 00 հեռախոսահամարով, կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ`  http://kamurj.am/branches.html,  որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին: