Հաճախ տրվող հարցեր

Hayk
05.09.2015 10:41
Հարց
Barev zez aprumenq Artashatum es 38 isk kins 34 tarekanenq unenq erku erexa.canotacelem zer paymannerin ev uzumem imanal mer depqum tarekan tokosadruyq@ ev gumari chap@.bnakarani zerqberman npatakov.naxapes shnorhakalutyun
Պատասխան

Հարգելի Հայկ, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Բնակարանի ձեռքբերման նպատակով Ձեզ ենք առաջարկում ՆՈՐ ՏՈՒՆ վարկատեսակը՝ 13% տոկոսադրույքով, մինչև 25 միլիոն ՀՀ դրամի չափով: Վարկատեսակի մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքից՝ հետյալ հղմամբ՝ http://kamurj.am/credit/mortgage-credits/newhome.html 

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք Ձեզ զանգահարել կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ՝ http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Shoghik
27.07.2015 18:20
Հարց
BAREV DZEZ.DZER KAYQUM GRACA VOR SPAROXAKAN VARK VERCNELU HAMAR PETQA NERKAYACNEL TEXEKANQ ASHXATANQI VAYRIC KAM ERASHXAVORNER.ES AYSOR AYCELELEM MASNACHYUX 2 ERASHXAVOROXNERI HET INDZ ASECIN VOR PETQ TEXEKANQEL NERKAYACNEM.BAYC ETE KAYQUM GRACA KAM TEXEKANQ KAM ERASHXAVOROXNER INCHI PETQA ERKUSNEL LINI ETE GRACA KAM NA KAM NA
Պատասխան

Հարգելի Շողիկ, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մեր կայքում զետեղված վարկատեսակի պայմաններում ներկայացված է վարկատեսակի հիմնական ապահովման միջոցը՝ 

• Մինչև 500,000 ՀՀ դրամ գումարի չափով վարկերը կարող են տրամադրվել մեկ կամ երկու անձի երաշխավորությամբ կամ առնվազն 12 ամիս անընդմեջ նույն կազմակերպությունում աշխատած անձանց՝ պայմանագրային համախառն աշխատավարձի (մինչև հարկումը) առավելագույնը յոթապատիկի չափով:

• 500,001 - 1,000,000 ՀՀ դրամ գումարի չափով վարկերը տրամադրվում են երկու ֆիզիկական անձանց երաշխավորությամբ: 

Սակայն վարկային մասնագետի կողմից իրականացվող վերլուծության ընթացքում գնահատվում է վարկառուի վարկունակությունն ու վարկարժանությունը, որից ելնելով կարող են պահանջվել լրացուցիչ ապահովման միջոցներ՝ օրինակ տեղեկանք աշխատանքի վայրից:

Hermine
21.07.2015 18:25
Հարց
BAREV DZEZ ES UZUM EM DIMEL HABITAT HIMNADRAMI CRAGRIN ,CHEQ ASI INCHPES U INCH PAYMANNEROVA DA LINUM???
Պատասխան

Հարգելի Հերմինե,

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի հետ համագործակցությամբ տրամադրում ենք ՀԱՍԱՆԵԼԻ վարկատեսակը, որի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://kamurj.am/credit/mortgage-credits/renovation.html կամ զանգահարելով 011 27 00 00 հեռախոսահամարով:

Samvel
16.07.2015 15:53
Հարց
Inch karajarkeq meqena gnelu hamar varkem uzum vercnem 800000i sahmanum??
Պատասխան

Հարգելի Սամվել, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք չենք տրամադրում ավտովարկ, սակայն առաջարկում ենք օգտվել մեր ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ ԿԱՆԽԻԿՈՎ վարկատեսակից, որը տրամադրվում է մինչև 1,000,000 ՀՀ դրամի չափով, մինչև 24 ամիս ժամկետով, որից մինչև 3 ամիսը կարող է լինել արտոնյալ ժամկետ: Վարկի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://kamurj.am/credit/consumer-credit/sparoxakan-anhatakan.html, իսկ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք Ձեզ այցելել կամ զանգահարել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ` http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և սիրով լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

ARGAM
15.07.2015 22:44
Հարց
Barev dzez es ashxatum em ashxatavarcs kazmum e 200000dram ashxatum em 6 tari grancvac ashxatavarcis yotnapatik vark karox em stanal? naxapes shnorakalutyun.
Պատասխան

Հարգելի Արգամ, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք տրամադրում ենք առանց գրավի սպառողական վարկ՝ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ ԿԱՆԽԻԿՈՎ, մինչև 1,000,000 ՀՀ դրամ, մինչև 24 ամիս ժամկետով, որից մինչև 3 ամիսը՝ արտոնյալ ժամկետ: Ընդ որում մինչև 500,000 ՀՀ դրամ գումարի չափով վարկերը կարող են տրամադրվել մեկ կամ երկու անձի երաշխավորությամբ կամ առնվազն 12 ամիս անընդմեջ նույն կազմակերպությունում աշխատած անձանց՝ պայմանագրային համախառն աշխատավարձի (մինչև հարկումը) առավելագույնը յոթապատիկի չափով, իսկ 500,001 - 1,000,000 ՀՀ դրամ գումարի չափով վարկերը տրամադրվում են երկու ֆիզիկական անձանց երաշխավորությամբ: 

Մենք տրամադրում ենք նաև մի շարք այլ վարկատեսակներ, որոնց պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://kamurj.am/credit.html, իսկ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք այցելել կամ զանգահարել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ` http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը, սիրով լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին և կօգնեն ընտրել Ձեր պահանջմունքներին առավել համապատասխան վարկատեսակը:

susan
15.07.2015 13:16
Հարց
barev cez es uzumem imanal ete vark unenq arten baec normal vcharumenq vochmi xntir chka noric karoxenq vark vercnel
Պատասխան

Հարգելի Սուսան, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ նշած տեղեկատվությունը չի խոչընդոտում նորից վարկ վերցնելուն, սակայն այն բավարար չէ Ձեր հարցին լիարժեք պատասխանելու համար: ՈՒստի առաջարկում ենք զանգահարել 011 27 00 00 հեռախոսահամարով կամ այցելել մեր գրասենյակ, որտեղ մեր վարկային մասնագետները կգնահատեն Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը և լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին

Arman
11.07.2015 10:00
Հարց
Barev Dzez, cheyq asi inch tokosadruyqov eq talis sparoxakan varker@? Shnorhakalutyun
Պատասխան

Հարգելի Արման, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք տրամադրում ենք 2 սպառողական վարկատեսակներ. 

  1. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ ԿԱՆԽԻԿՈՎ՝ Առանց գրավի, մինչև 1,000,000 ՀՀ դրամ, 24% անվանական տոկոսադրույքով, մինչև 24 ամիս ժամկետով, որից մինչև 3 ամիսը կարող է լինել արտոնյալ ժամկետ 
  2. Անշարժ գույքի գրավով ապահովված սպառողական վարկ՝ 1-10 մլն ՀՀ դրամ, 24% անվանական տոկոսադրույքով, մինչև 60 ամիս ժամկետով 

Մեր բոլոր վարկատեսակների պայմաններին կարող եք ծանոթանալ www.kamurj.am : Իսկ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք զանգահարել կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ` http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները սիրով լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Servenik
29.06.2015 17:20
Հարց
Barev dzez.bazmazavak @ntanik enq Unem 3erexa arum enq vardzov Àrmavir qaxaqum. Amusins ashxatum e haykakan zoramasum. Uzum enq bnakaran gnel.inch vark karajarkeq mez
Պատասխան

Հարգելի Սերվենիկ, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Հայտնում ենք Ձեզ, որ Ձեր նշած տեղեկատվությունը բավարար չէ հարցին լիարժեք պատասխանելու համար: Ուստի առաջարկում ենք ծանոթանալ մեր կողմից տրամադրվող հիփոթեքային ՆՈՐ ՏՈՒՆ և ԵՐՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ՝ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ վարկատեսակների պայմաններին մեր կայքից, իսկ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար՝ զանգահարել  011 27 00 00 հեռախոսահամարով կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ` http://kamurj.am/branches.html, որտեղ մեր վարկային մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Anna Avetisyan
27.06.2015 14:15
Հարց
barev dzez es miaynak mayr em unem 2 axjik bnakvum em vardzov cankanum em texekanal hnaravor e ardyoq aranc gravi dzerq berel 1 senyakanoc bnakaran ashxatum em grancvac mijin ashxatavarcs 150.000 naxapes shnorakalutyun:
Պատասխան

Հարգելի Աննա Ավետիսյան, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Մենք առաջարկում ենք բնակարանի ձեռքբերման 2 վարկատեսակներ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ՝ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ և ՆՈՐ ՏՈՒՆ , որոնց մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքից:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ վարկատեսակների ապահովման միջոց է հանդիսանում ձեռքբերվող (Ձեր կողմից գնվող) անշարժ գույքը, իսկ լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման պարագայում պարզապես փոփոխվում է նվազագույն կանխավճարի չափը: 

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք զանգահարել  011 27 00 00 հեռախոսահամարով կամ այցելել Ձեզ առավել հարմար մասնաճյուղ http://kamurj.am/branches.html , որտեղ մեր վարկային մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Անի
24.06.2015 10:56
Հարց
Բարև ձեզ:Երբ վարկառուն մահացել է,նրա իրավահաջորդն ունի պարտականություններ?
Պատասխան

Հարգելի Անի,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ վարկառուի մահվան դեպքում նրա իրավահաջորդը համաձայն ՀՀ օրենսդրության կրում է պատասխանատվություն նրա կողմից ստանձնած վարկային և այլ պարտավորությունների կատարման համար: