FAQ

Ռուզաննա
03.02.2015 14:26
QUESTION
Բարև Ձեզ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս, ես բնակվում եմ Արմավիրի մարզում կարող եմ արդյոք Երևանից <> վարկատեսակից օգտվել և իմ երաշխավորը ինչ փաստաթուղթ պետք է ունենա; Շնորհակալություն
ANSWER

Հարգելի Ռուզաննա, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Դուք կարող եք սպասարկվել Գլխամասային գրասենյակում (հասցե՝ ք.Երևան, 0032, Սեբաստիա 123, Հեռ.՝ /011/ 27 00 00): 

Երաշխավորողների համար անհրաժեշտ փաստաթուղթ է հանդիսանում ՀՀ անձնագիրը: Իսկ լրացուցիչ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք զանգահարել կամ այցելել Գլխամասային գրասենյակ, որտեղ մեր մասնագետները լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Roza
02.02.2015 22:35
QUESTION
Barev dzez nereceq dzez mi harc indz hetaqrqir e dzer tapur ashxatatexi hamar. es ayjm ashxatum em dzer bnagavarum u cankanum em ashxatanqs poxel,kaseq vonc uxxarkem inqnakensagrutyuns..naxapes shnorhakalutyun...
ANSWER

Հարգելի Ռոզա, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր Ընկերության նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ թափուր աշխատատեղերի մրցույթներին մասնակցելու համար թեկնածուների ռեզյումեներն ընդունվում են ինչպես էլեկտրոնային եղանակով՝ anahit.manukyan@kamurj.am հասցեին ուղարկելու միջոցով, այնպես էլ Ընկերության Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ ներկայացնելու միջոցով: Մրցույթին հայտ ներկայացնելու մանրամասներին թեկնածուները կարող են տեղեկանալ թափուր աշխատատեղի հայտարարությունից, որը նաև տեղադրվում է Ընկերության կայքում՝ http://kamurj.am/vacancies.html

ARMEN
01.02.2015 22:23
QUESTION
barev jez knereq anhangstuchuan hamar es bnakvumem armaviri marz getashenum uzumem kamurj uvk. ic bayc ayl bankum unem vark mincev 1.000.000 hh dram cahp ushacumner cunem karoxem stanar vark.naxapes snorhakaluchun jezanic.
ANSWER

Հարգելի Արմեն, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ուրախ կլինենք Ձեզ հետ աշխատել, սակայն Ձեր կողմից տրամադրված ինֆորմացիան բավարար չէ Ձեր հարցին լիարժեք պատասխանելու համար: Ուստի առաջարկում ենք Ձեզ այցելել կամ զանգահարել Ձեր համայնքը սպասարկող Գլխամասային գրասենյակ (հասցե՝ ք.Երևան, 0032, Սեբաստիա 123, Հեռ.՝ /011/ 27 00 00), որտեղ մեր արհեստավարժ մասնագետները սիրով լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Artak
29.01.2015 10:25
QUESTION
խնդրում եմ պատասխանեք ԿԱՅՈՒՆ ԱՃ , ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԱՅԻՆ,Գյուղատնտեսական վարկերէ գոծումեն
ANSWER

Հարգելի Արտակ, 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ http://kamurj.am/ կայքում զետեղված բոլոր վարկատեսակները  

/ներառյալ Ձեր կողմից նշվածները/ գործում են:

Շնորհակալություն մեր ծառայությունների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:

NARINE
18.01.2015 15:19
QUESTION
BAREV DZEZ.XNDRUMEM INC PATASXANQ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ՝ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ VARKATESAKI DEPQUM ARDYOQ PARTADIR PAYMANE ERITASARDNERI ARXATANQI ARKAYUTYUN@.NAXAPES SHNORHAKALUTYUN
ANSWER

Հարգելի Նարինե, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր վարկատեսակի նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու համար:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ տվյալ ծրագրի շրջանակներում պարտադիր է եկամտի առկայությունը (ոչ աշխատանքի): Հաճախորդը կարող է լինեն ինքնազբաղ, վարձու աշխատող, կամ ունենալ եկամտի այնպիսի տարրեր, որոնք վարկունակության հաշվարկում ներառելը ընդունելի է: Սակայն տարաբնույթ եկամուտների հանդեպ սահմանված են որոշակի չափանիշներ, որոնց մասին կարող եք տեղեկանալ զանգահարելով կամ այցելելով մեզ:

Ara
12.01.2015 16:52
QUESTION
es unem nur qard jamketnac inch vercrelem mek amisem vcharel inchqana kazmum im partq@
ANSWER

Հարգելի Արա,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն չի տրամադրում Նուռ քարտ: «Կամուրջ» ՈՒՎԿ  ՓԲԸ-ն տրամադրում է սպառողական վարկեր՝ մինչև 1,000,000 ՀՀ դրամ, մինչև 24 ամիս ժամկետով, որից մինչև 3 ամիսը՝ արտոնյալ ժամկետ:

Նուռ քարտ տրամադրում է Արդշին բանկը, ուստի կարող եք Ձեր հարցով դիմել համապատասխան բանկի աշխատակիցներին:

NAREK
27.12.2014 23:43
QUESTION
KNEREQ ES USUMNASIRELEM DER KAYQ@ BAYC CHKAROXACA LIOVIN IMANAL TE INCH E HARKAVOR VARK STANALU HAMAR, VOR XNDREM KAROXEQ ASEL tE INCH TXTERE HARKAVOR EV INCHQANOV HAVAHAKAN KLINI VARK TRAMADREL@ ETE ES 20 TAREKANEM????
ANSWER

Հարգելի Նարեկ, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների հանդեպ հետաքրքրություն դրսևորելու համար:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ անհրաժեշտ փաստաթուղթը ՀՀ անձնագիրն է, իսկ լրացուցիչ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք այցելել կամ զանգահարել «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ձեզ առավել հարմար գրասենյակ http://kamurj.am/am/Branches, որտեղ մեր վարկային մասնագետները լիարժեք կպատասխանեն Ձեր հարցերին:

Karen
27.12.2014 12:13
QUESTION
Barev dzez,harcs hetevyaln e,es dimel ei tapur ashxatatexi hamar,bayc mrcuytic heto exel e nor haytararutyun,ardyoq da nshanakum e vor naxntreli teknacu chka, te mrcuyti jamketn e erkaradzgvel,harcs verabervum er Goris masnajyuxi varkayin masnageti hamar
ANSWER

Հարգելի Կարեն, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր Ընկերության հանդեպ հետաքրքրություն դրսևորելու համար:

Խնդրում ենք տեղեկացնել, թե երբ և ում եք տրամադրել թափուր աշխատատեղի մրցույթին մասնակցելու Ձեր հայտը:

NAREK
27.12.2014 00:58
QUESTION
QANI TAREKANIC KAROXEN AHATAKAN VARK VERCNEN/?
ANSWER

Հարգելի Նարեկ, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների հանդեպ հետաքրքրություն դրսևորելու համար:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ԱՆՀԱՏԱԿԱՆ սպառողական վարկատեսակի համար կարող են դիմել բոլոր չափահաս (18 տարեկանը լրացած) անձինք:

Narine
21.12.2014 23:11
QUESTION
barev dzez es uzum em harcnem menk unenk sparoxakan vark urish bankum karox enk dzer mot vark dzevakerpel bayc menk aprum enk echmiadzin kaxakum.shnorhakalutyn///
ANSWER

Հարգելի Նարինե, 

Շնորհակալություն ենք հայտնում մեր ծառայությունների  հանդեպ հետաքրքրություն դրսևորելու համար: 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ զուգահեռ վարկ ունենալը չի կարող խոչընդոտ հանդիսանալ «Կամուրջ» վարկային կազմակերպությունում վարկ ձևակերպելու համար:

Սակայն Ձեր տրամադրած ինֆորմացիան բավարար չէ Ձեր վարկունակությունն ու վարկարժանությունը գնահատելու համար, ուստի առաջարկում ենք այցելել կամ զանգահարել մեր Գլխամասային գրասենյակ (հասցե՝ ք.Երևան, 0032, Սեբաստիա 123, Հեռ.՝ /011/ 27 00 00), որտեղ մեր արհեստավարժ մասնագետները սիրով լիարժեք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին: