Հիփոթեքային / վերանորոգման վարկեր

Վարկային Հաշվիչ










Անուիտետ Նվազող

Հիփոթեքային վարկ ՆՈՐ ՏՈՒՆ

2 - 45 մլն ՀՀ դրամ

12.5% - 14% տոկոսադրույքով

120 - 240 ամիս ժամկետով

ԱՌԱՆՑ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ

 

Եթե Ձեզ գումար է անհրաժեշտ բնակելի անշարժ գույքի

 

     • ձեռքբերման
      կառուցապատման
     • վերանորոգման/բարելավման համար
 

և Դուք կարող եք գրավադրել վերանորոգվող, ձեռքբերվող անշարժ գույքը կամ հողատարածքը, որի վրա նախատեսվում է կառուցել անշարժ գույքը, ապա «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է Ձեզ վարկ հետևյալ պայմաններով.

 

Վարկի տրամադրման պայմանները

 Ցուցանիշներ 

Սահմաններ 

Վարկառուներ

ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

Տարիքային սահմանափակում

18 - 60 տարեկան

Վարկի գումար 

Ստանդարտ վարկատեսակի դեպքում

 4,000,000 - 35,000,000 ՀՀ դրամ` բնակելի անշարժ գույքի վերանորոգման, բարելավման դեպքում

 2,000,000 - 35,000,000 ՀՀ դրամ` բնակելի անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման դեպքում 

Վարկի գումար 

էներգաարդյունավետ վարկատեսակի դեպքում

 5,000,000 - 35,000,000 ՀՀ դրամ` բնակելի անշարժ գույքի վերանորոգման, բարելավման դեպքում

 2,000,000 - 45,000,000 ՀՀ դրամ` բնակելի անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման դեպքում 

Վարկ/գրավ հարաբերակցություն

• Անշարժ գույք(եր)ի գնահատված շուկայական արժեքի 70%-ը

 Ձեռք բերվող և լրացուցիչ անշարժ գույքերի (կամ հիփոթեքային պարտավորության ապահովագրության) գրավադրման դեպքում՝ ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված շուկայական/ձեռքբերման արժեքի 90%

 Ձեռքբերման վարկերի դեպքում գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքների տարբերության դեպքում վարկ/գրավ հարաբերակցության համար հիմք է վերցվում նվազագույնը

Կանխավճարի չափ 

Ձեռք բերվող անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ նվազագույնը անշարժ գույքի ձեռքբերման արժեքի 30%-ի չափով

Ձեռք բերվող և լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման (կամ հիփոթեքային պարտավորության ապահովագրության) դեպքում՝ նվազագույնը անշարժ գույքի ձեռքբերման արժեքի 10%-ի չափով

Վարկի մարման ժամկետ

 120 - 240 ամիս` բնակելի անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման դեպքում 


 120 - 180 ամիս` բնակելի անշարժ գույքի վերանորոգման, բարելավման դեպքում

Տարեկան տոկոսադրույք 

Ստանդարտ վարկատեսակի դեպքում

 13%`բնակելի անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման դեպքում

 14%` բնակելի անշարժ գույքի վերանորոգման, բարելավման դեպքում

Տարեկան տոկոսադրույք 

էներգաարդյունավետ վարկատեսակի դեպքում

 12.5%`բնակելի անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման դեպքում

 13.5%` բնակելի անշարժ գույքի վերանորոգման, բարելավման դեպքում

Տարեկան փաստացի տոկոսադրույք

Ստանդարտ վարկատեսակի դեպքում

 13.94% - 15.59%` բնակելի անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման դեպքում

 15.10% - 15.59%` բնակելի անշարժ գույքի վերանորոգման, բարելավման դեպքում

Տարեկան փաստացի տոկոսադրույք

էներգաարդյունավետ վարկատեսակի դեպքում

 13.37% - 14.35%`բնակելի անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման դեպքում

 14.53% - 14.90%` բնակելի անշարժ գույքի վերանորոգման, բարելավման դեպքում

Վարկի սպասարկման ամսական վճար

Չի սահմանվում

Տրամադրման եղանակը

Անկանխիկ 

Մարման եղանակ

 Անուիտետ (ամսական հավասարաչափ վճարներ)
 Վարկի գումարի ամսական հավասարաչափ վճարներ

Կիրառվող տույժեր Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ օրական 0.12% (առավելագույնը 90 օրացուցային օր)

Տրամադրման աշխարհագրություն

ՀՀ տարածք

Հիմնական ապահովման միջոց

 Վերանորոգվող, բարելավվող, ձեռք բերվող, կառուցապատվող, անհրաժեշտության դեպքում նաև լրացուցիչ բնակելի անշարժ գույքի գրավ

 Կառուցապատման վարկերի դեպքում որպես լրացուցիչ ապահովման միջոց կարող է հանդիսանալ այլ շարժական/անշարժ գույք։ Ցանկացած դեպքում (լրացուցիչ գույքի գրավադրմամբ կամ առանց դրա) վարկը վերաֆինանսավորման ներկայացնելիս վարկ/գրավ հարաբերակցությունը պետք է կազմի առավելագույնը 70% և կառուցվող գույքի հանդեպ նվազագույն պահանջներն են մուտքի դռան, տանիքի և պատուհանների առկայությունը (տեղադրված վիճակում)
 Հիմնական ապահովման միջոցը պետք է ունենա 100% ավարտվածության աստիճան (բացառությամբ կառուցապատման նպատակով տրամադրվող վարկերի)
 Պարտադիր գրավադրման ենթակա լրացուցիչ անշարժ գույքը ևս պետք է ունենա 100% ավարտվածության աստիճան

Լրացուցիչ ապահովման միջոց

Ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն

Այլ անշարժ կամ շարժական գույք

Վարկի հաստատման առավելագույն ժամկետ

Ամբողջական փաթեթի ներկայացնելուց հետո՝ 7 աշխատանքային օր

Վարկի տրամադրման առավելագույն ժամկետ

Գրավի իրավունքի պետական գրանցումից և ներկայացնելուց հետո՝ 2 աշխատանքային օր


Դուք կարող եք նաև մարել վարկը ժամկետից շուտ` առանց տույժ կամ տուգանք վճարելու


Ծրագիրը իրականացվում է «ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՎՎԿ ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ

 

 

 Զանգահարեք՝   (011) 27 0000 


Վարկառուի վարկային պատմությանը  ներկայացվող պահանջները
 

 Վարկի տրամադրման որոշումը կայացնելու պահին գործող վարկային պարտավորությունները չպետք է լինեն ժամկետանց
 Վերջին 12 ամիսների բոլոր (մարված և գործող) վարկերի ժամկետանց օրերի գումարային քանակը չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը

 

Ապահովագրությունը
 

Անշարժ գույքի, դժբախտ պատահարներից վարակառուի/համավարկառուների, անհրաժեշտության դեպքում` կանխավճարի ապահովագրություն՝ համաձայն Ընկերության հետ համագործակցող կազմակերպությունների կողմից սահմանված սակագների և ԾՎՖԿ պահանջների:


 Այլ վճարներ


 Գույքի ապահովագրություն` վարկի գումարի 0.16% -ի չափով

 Դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի գումարի 0.16% -ի չափով

 

 Նոտարական վավերացում - 26,000 ՀՀ դրամ

 Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում - 72,000 ՀՀ դրամ

 Միասնական տեղեկանք - 10,800 ՀՀ դրամ

 Գնահատում - 15,000 ՀՀ դրամ

Լրացուցիչ բնակելի անշարժ գույքի գրավադրման դեպքում (յուրաքանչյուր գույքի մասով)`

 Նոտարական վավերացում - 13,000 ՀՀ դրամ

 Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում - 26,000 ՀՀ դրամ

 Միասնական տեղեկանք - 10,800 ՀՀ դրամ

 Գնահատում - 15,000 ՀՀ դրամ

 

Այլ պայմաններ

 

• Կառուցապատման վարկերը տրամադրվում են փուլային եղանակով, ընդ որում վերջին փուլը պետք է լինի վարկի գումարի 20%-ից ոչ ավել,

• Կառուցապատման վարկերի դեպքում վարկի վերջին փուլը տրամադրելուց հետո առավելագույնը մեկամսյա ժամկետում Հաճախորդը պետք է ամբողջությամբ ապահովի կառուցվող անշարժ գույքի տանիքի, արտաքին դռների և պատուհանների տեղադրումը,

• Կառուցապատման աշխատանքները պետք է ամբողջությամբ ավարտված լինեն վարկի վերջին փուլի տրամադրումից 1 տարի հետո,

• Կառուցապատման վարկերի դեպքում վարկի գումարը չի կարող գերազանցել կառուցապատման աշխատանքների կատարման նախահաշվի գումարի 80%-ը,

• Կառուցապատման վարկերը վերաֆինանսավորման ենթակա չեն այն դեպքում, երբ վերջին մեկ տարվա ընթացքում կատարվել է հողամասի նպատակային նշանակության փոփոխություն,

• Սույն ծրագրի շրջանակներում Համավարկառու կարող են հանդիսանալլ միայն ընտանիքի անդամները ,

• Սույն ծրագրի շրջանակներում ձեռքբերման վարկերի դեպքում սեփականատեր կարող են հանդիսանալ միևնույն ընտանիքի անդամները,

• Ձեռքբերման վարկերի դեպքում անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված շուկայական արժեքի առավելագույն չափը կազմում է 55 մլն ՀՀ դրամ,

• Սույն ծրագրի շրջանակներում Կառուցապատման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում կառուցապատվող գույքի սեփականատերերից նվազագույնը մեկ անձ պետք է հանդիսանա Վարկառու կամ Համավարկառու:


ԷԱ չափանիշներ

 

• Ձեռքբերման վարկեր - ԱՀԸ կողմից ընդունելի կազմակերպության շնորհած ԷԱ պիտակ, որի համաձայն շենքի ԷԱ դասն առնվազն B է կամ շենքը ջերմամեկուսացված է և արտաքին դռներն ու պատուհանները տեղադրված են,

• Վերանորոգման վարկեր - էներգաարդյունավետ միջոցառումների ընդհանուր ծախսերը կազմում են առնվազն 30%։ Կենցաղային սարքերի չափաբաժինը չի կարող գերազանցել ընդհանուր վարկի գումարի 10%-ը։ ԷԱ վերանորոգման վարկերի նախահաշվում ներառված բոլոր էներգաարդյունավետ միջոցառումները, ինչպես նաև կենցաղային տեխնիկայի նվազագույն պահանջները պետք է համապատասխանեն ԱՀԸ Բնակարանային Վարկերի Վերաֆինանսավորման Կարգով սահմանված նվազագույն տեխնիկական պահանջներին,

• Կառուցման հիփոթեքային Կանաչ վարկեր` կառուցվող բնակելի տան պատերի հաստությունը, տանիքի ջերմամեկուսացումը, պատուհանները և ապակեպատ տարածքները և արտաքին դռները պետք է համապատասխանեն «Կանաչ ստանդարտներում» սահմանված չափանիշներին: Նշված չափանիշներից երեքին համապատասխանելու դեպքում վարկը կհամարվի կառուցման ԷԱ վարկ,

• Բնակարանային ԷԱ վերանորոգման և ԷԱ կառուցման վարկերի դեպքում ներկայացվում են նաև լրացված ԷԱ գնահատման գործիքը,

• Էներգաադրյունավետ միջոցառումների ընդհանուր ծախսերը 90% և ավել կազմելու դեպքում, նշված վարկերը կհամարվեն վերանորոգման հիփոթեքային Կանաչ վարկեր, եթե վերջիններս նախահաշվով չեն ֆինանսավորում կենցաղային տեխնիկա և ջեռուցման համակարգ:

 

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

• Անշարժ գույքի ձեռքբերման նպատակով վարկ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկ

• Անմիջապես կառուցապատողից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

• Անշարժ գույքի վերանորոգման/բարելավման նպատակով վարկ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկ

• Անշարժ գույքի կառուցապատման նպատակով վարկ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկ

 

 

Օրինակ


Ենթադրենք Դուք վերցրել եք 6 մլն ՀՀ դրամ գումարի վարկ՝ Ձեր բնակարանի վերանորոգման համար, 120 ամիս ժամկետով: Անուիտետային մարման եղանակով վարկ ստանալու դեպքում, այս պարագայում, ամսական հետվճարի չափը կկազմի 93,160 ՀՀ դրամ: Տարեկան փաստացի տոկոսադրույքը նշված օրինակում կազմում է` 15.10%:


Վարկային պատմության և վարկային սքորի էությունն ու բարելավման ուղղությունները

 

Նախկին պայմաններ

 

Տարեկան փաստացի տոկոսադրույք


ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ 8/01


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկատուն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրում է տեղեկատվություն` Վար­կա­ռուի պարտավորությունների վերաբերյալ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:


ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿ ՆՈՐ ՏՈՒՆ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ


«ֆինանսական օգնական» համակարգ


Այլ ծառայությունների սակագներ